Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՈ որոշումներն անվավեր կճանաչվեն

Հասարակություն
c2a99c26c167452e0a7ef596a1352dc1

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն հայտարարում է, որ բոլոր այն վարորդներն, ովքեր տուգանվել են ապրիլի 20-ից մինչև մայիսի 29-ը ընկած ժամանակահատվածում Ռուբինյանց փողոցում արագությունը գերազանցելու համար, կարող են դիմել Ճանապարհային ոստիկանություն` որոշումն անվավեր ճանաչելու համար: Դիմում-բողոքը անհրաժեշտ է ներկայացնել Ծովակալ Իսակովի 9 հասցեով: Վարորդները դիմում-բողոքի տեքստը կարող են ձեռք բերել «Աքիլլես»-ի կայքից։