Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սիդնեյ

Պաշտոնական
a619d17492bb0a058704ecc2b2ab1619

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ավստրալիայի վարչապետի Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի գծով հատուկ բանագնաց Ռասել Տրուդին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ավստրալիայի հետ համագործակցության զարգացումը և այդ նպատակով պատաստ է գործուն քայլեր ձեռնարկել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն կարևորել է, որ վերջին շրջանում արտգործնախարարների մակարդակով հանդիպումները պարբերական բնույթ են կրում, իսկ վարչապետի հատուկ բանագնացի այցը ևս մեկ հնարավորություն է քննարկելու փոխգործակցության ընդլայնման ուղիները և մտքեր փոխանակելու միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ:

Ռասել Տրուդը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ասել է, որ իր այցելությունը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու Ավստրալիայի իշխանությունների հետաքրքրության դրսևորումն է և կարևորեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պարբերական բնույթը:

Զրուցակիցները քննարկել են միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձան միջազգային օրակարգի խնդիրներին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Ռասել Տրուդը Հայաստանի արտգործնախարարին փոխանցել է Սիդնեյ այցելելու իր ավստրալացի գործընկերոջ հրավերը: