Բացել լրահոսը Փակել լրահոսը
915718994_1607675614734382_972035764163087064_n
A A
Պաշտոնական

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են համատեղ նախաձեռնությունները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ։ Նախարարը ողջունել է վրացի գործընկերոջը Երևան կատարած այցի և Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումի մասնակցության կապակցությամբ:
 
Սրբուհի Գալյանը նշել է, որ իրավական ֆորումը դարձել է մասնագիտական փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և գործնական համագործակցության կարևոր հարթակ։ Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող՝ դատաիրավական, քրեակատարողական ոլորտների բարեփոխումները, անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին, ինչպես նաև ՀՀ--ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով արդարադատության նախարարության անելիքներին։
 
Պաատա Սալիան կարևորել է երկու երկրների միջև արդարադատության ոլորտում համագործակցության շարունակական զարգացումը, փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։