Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

“Հարսնաքարի” գործով ձերբակալվածն ազատ է արձակվել

Հասարակություն
f91c0f81a5d9b0934a197edaf66e166f

"Հարսնաքար" ռեստորանում զինվորական բժիշկների ծեծի գործով ձերբակալված, "Հարսանքարի" մենեջեր Դավիթ Հայիրյանն այսօր ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացանք ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

"Դավիթ Հայրիյանը տուժողներին ներկայացվել է ճանաչման, տուժողները չեն ճանաչել եւ քրդատ օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`այն է`չի հաստատվել անձի կողմից քրեական արարք կատարելու մասին կասկածը, նա ազատ է արձակվել",- "Ա1+"-ի հետ զրույցում ասաց վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

"Հարսնաքարի" գործով կալանավորված են միջադեպի 6 մասնակիցներ` Դավիթ Ադամյանը, Դավիթ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը եւ Նորայր Հայրապետյանը: Որոշ տեղեկություններով` կալանավորվածների մեջ կան Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ, որոնց շրջապատում ճանաչում են որպես Հայրապետյանի թիկնապահներ: "Չեմ կարող ասել, բոլորը տեղի` "Հարսնաքարի" աշխատողներ են` անվտանգության աշխատող, մատուցող",- մեր հարցին ի պատասխան ասաց Արմեն Մալխասյանը:

Նշենք, որ "Հարսնաքարում" դաժան ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: