Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենքի նկուղում ռեստորա՞ն (տեսանյութ)

Հասարակություն
3fd177b2094e2794bbd49d8164608ce8

Սայաթ-Նովա 15 շենքի նկուղային հարկը շարունակում են քանդել: Այսօր առավոտյան ահազանգել են բնակիչները:

«Առավոտվանից դադարացված են աշխատանքները, կառուցապատողը պարտավորվել է մինչև եզրակացության լինելը ոչ մի աշխատանք չիրականացնի»-հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության տարերային աղետների բաժնի պետ փոխգնդապետ Արթուր Մուրադյանը:

Ո՞վ է շինարարության հեղինակը բնակիչները չգիտեն, սակայն նրանց հայտնել են, թե իրենց ունեցած տվայալներով Սայաթ -Նովա 15 շենքի նկուղում պատրաստվում են ռեստորան կառուցել:

Այս տարածքում շինարարությունը մեկնարկել է երեք տարի առաջ, եւ որպես սեփականտերեր ներկայացել են տարբեր մարդիկ:
Քաղաքայաին իշխանությունների անտարբերությունը բնակիչներին հիմք է տալիս ասելու, որ շինարարական աշխատանքների նպատակը մեկն է.«Շենքը ուզում են հասցնել վթարային վիճակի, հետո ասեն վթարային է շենքը պետք է քանդել»-ասաց շենքի բնակիչ Ռուզան Ղազարյանը:

Ի դեպ, շենքի համար պատուհաս է դարձել ոչ միայն նկուղային հարկում կառուցվելիք ռեստորանը, այլև հարևանությամբ սկսված վեհարանի կառուցումը, որի արդյունքում փակվել է դեպի ջրի պոմպ տանող ճանապարհը:

«Հիմա ոչ մեկը ջրի հետ կապված պատմություն լինի, չեն կարողանա իջնեն, էդ պոմպը կարգի բերեն: Հռոմի պապից ավելի կաթոլիկ են ուզում երևալ, բայց ժողովրդի հաշվին»-նշեց Ռուզան Ղազարյանը: