A
A
Տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ` ժամը 14.20-ի սահմաններում, օձի խայթոցից Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Ագարակ գյուղի բնակչուհի` 55-ամյա Քնարիկ Քամալյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:
Այրվել է բուսածածկ տարածք
Երեկ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքում` «Արագիլ» ռեստորանի մոտ, այրվել է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.44-ին, մարվել՝ 11.30-ին:
Այրվել է 2000 քմ մակերեսով բուսածածկ տարածք: