A
A
Բժշկի վիճակը նույնն է` ծանր
Հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանը, այս գիշեր եւս նրա վիճակում փոփոխություն չի նկատվել։
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի առիթով արդեն ձերբակալվել են 6 հոգի։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանք:
«Հարսնաքար» համալիրը ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանեկան բիզնեսի մաս է կազմում: