Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օհանյանը հանդիպել է Բորդյուժային

Պաշտոնական
5a7678738d80f9934d46bd799856acf1

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպում է ունեցել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքները, զորավարժության տեղեկատվական ապահովման համար մամլո կենտրոնի ստեղծումը, ինչպես նաև առաջիկա անելիքներին առնչվող այլ հարցեր:

Կողմերը գոհունակություն են հայտնել զորավարժության անցկացման ռազմական բաղադրիչի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։