A
A
Պատանի ֆուտբոլիստներ են զոհվել
Իրաքում ռումբի պայթյունից զոհվել են 9 ֆուտբոլիստներ և երկրպագուներ, ևս 30 -ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն:
Պայթյունը տեղի է ունեցել Բաղդադից ոչ հեռու, Հիլլ քաղաքի` շիիթական թաղամասում: Ռումբը տեղադրված է եղել ֆուտբոլի դաշտին մոտ կայանված միկրոավտոբուսում: Ահաբեկիչները այն պայթեցրել են ֆուտբոլային 2 պատանեկան թիմերի միջև տեղի ունեցած խաղի ավարտից անմիջապես հետո:
Բոլոր զոհվածները 15-20 տարեկան պատանիներ են:
Իրաքի իշխանությունները հայտնել են նույն օրը տեղի ունեցած մեկ այլ ահաբեկչության մասին` Բակուբա քաղաքում: Այստեղ կրկին պայթյուն է գրանցվել, սակայն կենդանաբանական խանութներից մեկում:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 մարդ: