Սոբչակի մայրը փեշերը փռում է աղջկա վրա
Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատգամավոր` Լյուդմիլա Նարուսովան` հանրահայտ հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի մայրը, կարծում է, որ ԶԼՄ-ները սխալ են անում, իր աղջկան դասում են ծայրահեղականների և հեղափոխականների շարքը, տեղեկաղնում է ИТАР-ТАСС-ը:
«Որքանով ես հասկանում եմ իմ աղջկան, ինչքան տեսնում, կամ լսում եմ նրա հայտարարությունները, դրանք իրենցից ծայրահեղական և հեղափոխական ենթատեքստեր չեն պարունակում»,- ասել է պատգամավորը` «Սնոբ» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ, որն ի դեպ նախատեսված է եղել Քսենյա Սոբչակի համար:
Նարուսովան նշել է, որ նորություններում, իր աղջկա անունը «դիտավորյալ» հնչեցնում են ընդդիմադիրներ` Ուդալցովի, Նավալնիի և Յաշչինի անունների հետ միասին:
«Կքանդենք երկրի հիմքերը, իսկ հետո...Ես 20 տարվա քաղաքական փորձ ունեմ, բայց չեմ կարող ասել, թե ովքեր կլինեն այն ուժերը, կամ ովքեր պատասխանատվություն կվերցնեն կառուցել , «իսկ հետո»-ն: Ըմբոստություն հանուն ըմբոստության` ես չեմ հասկանում»,- ասել է Սոբչակի մայրը:
«Քսյուշան երբեք նրանց հետ չի եղել, ինձ համար դա ակնհայտ է: Ես ճանաչում են իմ դստեր ներքինը և այնտեղ չեմ տեսնում հանրային հռետորին: Նա երբեք ելույթ չի ունեցել ծայրահեղ պահանջներով: Քսյուշան ուղղակի շատ մեծ հայրենասեր է և ուզում է բարեփոխված տեսնել իր երկիրը»,- ասել է Նարուսովան, պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտածում Քսենիայի դիրքորոշումների մասին: