A
A
«Armenia EXPO 2012»-ը՝ սեպտեմբերի 7-ին
2012 թվականի սեպտեմբերի 7 - 9 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի «Armenia EXPO 2012» 12-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը։
Գլխավոր ցուցահանդեսը Հայաստանում՝ «Armenia EXPO 2012», վաղուց և ամուր հաստատում է իր՝ ամենամեծ, հեղինակավոր, առավել սպասված և նշանակալից միջոցառման դիրքերը Հայաստանի գործարարական կյանքում:
Ամեն տարի ցուցահանդեսը հավաքում է մեկ հարթակի վրա խոշորագույն հայրենական արտադրողներին, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին՝ հնարավորություն ընձեռնելով ըստ արժանվույն և առավելագույնս արդյունավետ ներկայացնելու իրենց արտադրանքը: