Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահը պարգեւատրել է

Պաշտոնական
b169971b6018fec738386583f5ebcd33

Նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:

Համաձայն հրամանագրի, ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար պարգեւատրվել են.

«Արիության համար» մեդալով` փոխգնդապետ Արթուր Ավանեսյանը, մայոր Գագիկ Իսրայելյանը, մայոր Գեղամ Մանուկյանը,

«Մարտական ծառայություն» մեդալով` ենթասպա Գագիկ Ալլահվերդյանը, փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանը, շարքային Աշոտ Համբարձումյանը, ենթասպա Հովիկ Հայրապետյանը: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը