Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություններ կրթական համակարգում (տեսանյութ)

Հասարակություն
c647a498cd04e806f2ac0384fd71abc8

Մինչև 2017 թվականը բոլոր դպրոցները անլար ինտերնետ կունենան և հինգ հայկական բուհ կստանա եվրոպական ու ամերիկյան հավատարմագիր։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս և այլ կրթական բարեփոխումների մասին խոսեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նախարարն այսօր մեկ անգամ ևս ընդգծեց՝ Կառավարության նիստում հաստատված կրթական ծրագրում առաջնային տեղ է զբաղեցնում 12-ամյա պարտադիր կրթությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում Արմեն Աշոտյանը կարևորում է հատկապես համակարգչային հմտությունների զարգացումը փոքր հասակից. «Յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար համաակարգիչ կտրամադրվի,-հավաստիացնում է նախարարը։ - Այն հագեցած է լինելու հայալեզու կրթական բովանդակությամբ՝ դասագրքերով, աշխատանքային բնույթի հանձնարարականներով»։

Արմեն Աշոտյանի կարծիքով՝ հայ մարդու առջև գլոբալիզացիայի այս դարում ինքնության պահպանման խնդիր է դրված։ Նա հավաստիացնում է, որ առաջիկա 3 տարում դպրոցական պարտադիր ծրագրի մեջ հայ մշակույթը ներակայացնող առարկաներ են ներառվելու։

Կրթության և գիտության նախարարը չշրջանցեց նաեւ կրթական համակարգում առկա սոցիալական խնդիրները։ «Մենք տարաբնույթ մեխանիզմներով խրախուսելու ենք սոցիապես անապահով ընտանիքների երեխաների կրթություն ստանալու հնարավորությունը, այդ թվում՝ մասնագիտական և բարձրագույն կրթություն ոլորտում»,-նշեց նա։