Դեսպանն անդրադարձել է ԼՂՀ հակամարտությանը
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցերին նվիրված քննարկմանը անդրադարձել է ԼՂՀ հակամարտությանը։
Կարեն Նազարյանը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են հարյուր հազարավոր տեղահանված ու փախստական հայերի իրավունքները ոտնահարելու, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանն ի պատասխան սանձազերծած էթնիկ զտումների ու ագրեսիայի, ինչպես նաև Խոջալուի բնակավայրում ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած սպանդի համար:
Դեսպան Նազարյանը նաև ԱԽ անդամների է տեղեկացրել, որ հակամարտության արդյունքում հիմնահատակ ավերվել են հայկական բնակավայրերը` ներառյալ Արծվաշենը, ԼՂՀ հյուսիսային շրջանի Շահումյան, Գետաշեն և 18 այլ գյուղերը, որոնք երկու տասնյակ շարունակում են մնալ ադրբեջանի կողմից զավթված ու գրավյալ տարածքներ:
Այդ համատեքստում դեսպանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների` անցած շաբաթ Լոս-Կաբոսում արված հայտարարությունն ու կոչ ուղղել ադրբեջանական կողմին դադարեցնել բոլոր տեսակի սադրանքները, ներառյալ` Հայաստանի հետ սահմանային շրջաններում ու ԼՂ հետ շփման գծում դիվերսիոն խմբեր գործողությունները:
Իր ելույթում Հայաստան ներկայացուցիչն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի քաղաքացիական բնակչության պաշտպանության հայեցակարգի մշակման հարցերին, կարևորել է պատժամիջոցների ռեժիմի կիրառման բարելավումը և պարտադիր բնույթ ունեցող բանաձևերի իրագործումը: