Ավագանու հաջորդ նիստը՝սեպտեմբերին
Այսօր Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագծին։
Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով ամսական
դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին։
Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող մի շարք շինություններ անհատույց օտարելու, ինչպես նաև գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին որոշումների նախագծերին ու հավանություն է տվել Երևան քաղաքի ենթակայության մի շարք կազմակերպություններ վարչական շրջանների ղեկավարների ենթակայության հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին որոշման նախագծին։
Այդպիսով, Երևան քաղաքի ավագանին ավարտել է 7-րդ նստաշրջանի աշխատանքները։ Ամփոփելով նստաշրջանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանուն համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
Ավագանու 8-րդ նստաշրջանը կմեկնարկի 2012թ.սեպտեմբերի 11-ին։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն