Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզի երաժիշտները կնվագեն Երևանում (տեսանյութ)

Հասարակություն
5a123df2663f5ea9aadf6a7a202ee039

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան Ալտի և թավջութակի երրորդ փառատոնի հերթական համերգը տեղի կունենա հունիսի 27-ին Հայաստանի գրողների միության տանը:

«Արտերկրներից ժամանած անվանի երաժիշտները միանում են մեր երևանյան երաժիշտներին։ Սա շատ կարևոր փաստ է, և ինչ-որ տեղ սա նմանվում է վարպետության դասընթացի»,- ասաց «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը։

Ծրագիրը կրում է «Բախից Բախիանա» խորագիրը: Համերգի ընթացքում կհնչեն ինչպես ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Այս փառատոնն աներևակայելի արժեք է իրենից տերկայացնում։ Շատ հազվադեպ են այսպիսի բաներ պատահում աշխարհում։ Ես երջանիկ եմ։ Մի ամբողջ տարի սպասում էի, թե երբ եմ վերադառնալու Հայաստան և կրկին սկսելու համագործակցել», - ասաց ԱՄՆ-ից ժամանած կոմպոզիտոր Յակով Յակուլովը։

Երրորդ տարին անընդմեջ իրականացվող այս ծրագիրը բաղկացած է 8 միջոցառումներից, որոնց մաստակցում եմ մոտ 50 երաժիշտներ։ Փառատոնի շրջանակներում իրականացվող մարզային ծրագիրն այս տարի տարբերվում է նախորդներից։

«Այս տարի մենք որոշեցինք ավելի ոգևորել մեր մարզային երաժիշտներին հրավիրում ենք Երևան»,- ասաց Մարիամ Շահինյանը։

Այսինքն Երևանի և մարզերի լավագույն թավջութակահարները հուլիսի 4-ին հնարավորություն կունենան մասնակցելու փառատոնի հերթական ծրագրին, որը տեղի կունենա Գրողների միության տանը։

«Եթե մեր հնարավորությունները մեծ լինեին, այս փառատոնի փոխարեն շուրջ տարին համերգարշավ կլիներ, որը կլիներ և՛ մարզերում, և՛ երեխաներին կբերեին այստեղ, և՛ կտանեինք արտերկիր։ Այսինքն մենք ստիպված ենք տեղավորվել ֆորմատի մեջ»,- ասաց Արամ Թալալյանը։

Ալտի և թավջութակի փառատոնի նպատակն է զարգացնել ալտ և թավջութակ գործիքների կատարողական արվեստը, ինչպես նաև խթանել այդ գործիքների հանդեպ հետաքրքրությունը։

«Դպրոցներում թավջութակի դասատու չկա։ Նույնիսկ ես գիտեմ այլ մարզերում դպրոցներ, որտեղ կա գործիք, բայց մասնագետ չկա»,- ասաց Արամ Թալալյանը։

Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է թավջութակահար, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը: Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել է հունիսի 16-ին ու կշարունակվի մինչև հուլիսի 9-ը: Այն կարող եք դիտել Ա1+-ի ուղիղ եթերում։