Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ նախկին ծննդատանը

Հասարակություն
3cbf8281cf979d88116573c6b2a2d8e0

Այսօր լուսաբացին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Երևանյան փողոցում գտնվող նախկին ծննդատնից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.35-ին, մարվել` 05.34-ին:

Այրվել է հատակը` մոտ 20 քմ, պատուհաններ` մոտ 20 քմ և 10 ներքնակ:

Հայտնաբերվել է կորածի դին


Հունիսի 26-ին՝ ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի դաշտերում կորել է Հրազդանի Երևանյան խճուղու 2-րդ նրբանցքի թիվ 131 տան բնակիչ`62-ամյա Ռաֆիկ Գյուրջյանը եւ , անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջ-փրկարար, որոնք ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Երեկ՝ ժամը 16.40-ի սահմաններում, Լեռնանիստ գյուղին հարակից արոտավայրում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են կորածի մարմինը: