A
A
Բացօթյա ցուցադրություն
Երևանի կենդանաբանական այգին «Արևորդի» բնապահպանական միջազգային փառատոնի հետ համատեղ ամեն շաբաթ կանցկացնի բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն:
Կինոդիտումները կանցկացվեն այգու` բացօթյա ցուցադրությունների համար նախատեսված տարածքում, շաբաթ օրերին ժամը 20.30-ին: Մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ֆիլմը և մասնակցելու ֆիլմին հաջորդող թեմատիկ քննարկումներին: