Չիր արտադրողներին տրամադրեցին նոր սարքավորումներ
ՀՀ Տավուշի մարզում մայիս-հունիս ամիսներին Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագիրն իրակնացվեց ոլորտային ուցցվածությամբ. Մասնակցեցին տարածաշչջանի 17 չիր արտադրողներ, ովքեր ձեռք բերեցին հմտություններ ու գիտելիքներ իրենց գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ։
Հարկ է նշել՝ որպես արդյունք մասնակիցները ոչ միայն ֆինանսավորվեցին, այլև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ժնորհիվ համաֆինանսավորման սկզբունքով նրանց տրամադրեցին որակյալ սարքավորումներ։
ՄԱԶԾ-ի աջակցությամբ պատրաստվում է նաև «Չրի պատրաստման տեխնոլոգիական հրահանգներ» գրքույկը, որը մանրամասնում է մրգերի և բանջարեղենի չորացման տեխնոլոգիաները։
Ի դեպ, 2012 թ.-ի ընթացքում ծրագրերն արդեն իարականացվել են Աշտարակ, Ստեփանավան, Եղեգնաձոր, Իջևան և Սևան քաղաքներում, Աշտարակում ծրագիրը դեռ ընթացքի մեջ է։ Առաջիկայում կմեկնարկեն դասընթացները Հրազդան, Սիսիան և Գյումրի քաղաքներում։