Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

120 դիմորդ քննություն կհանձնի (տեսանյութ)

Հասարակություն
0fedaa159cb900d2f7f77e72e953852c

Այսօր վաղ առավոտից Ագրարային համալսարանում մեկնարկել է ռուսերենի բանավոր քննությունը:

Ռուսաց լեզվի բանավոր քննությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 120 դիմորդ: Իսկ այսօր իրենց գիտելիքները փորձելու էին եկել 40-ը:
Հանձնաժողովի նախագահ Լիլիա Բալասանյանը ցավով է նշում, որ դիմորդներից շատերը քննության են մասնակցում գիտելիքների սիրողական մակարդակով: Ըստ տիկին Բալասանյանի` ռուսերենին չտիրապետելու մի քանի պատճառ կա.
«Ծրագրերը, դասագրքրեը, ուսուցիչների որակը: Բայց նաև պետք է գիտակցենք, որ ռուսերենին շատ լավ տիրապետող շրջանավարտները գնում են այլ մասնագիտություններ են ընտրում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահը:

Այս տարի առաջին անգամ դիմորդները ռուսաց լեզուն կարող են հանձնել նաև որպես օտար լեզու.«Որպես օտար լեզու է հումանիտար այլ մասնագիտությունների համար, այն շրջանավարտներին, ովքեր անգլերենը թերի գիտեն, որպես օտար լեզու հանձնում են ռուսերենը: Դա լուրջ, շատ լուրջ քայլ էր, ես գտնում եմ, որ այն երեխաները, ովքեր դժվարանում են և օտար լեզուն իրենց համար ընկալելի չէ այնքան, ինչքան ռուսերենը, հենց այդ երեխաների համար հնարավորություն ստեղծվեց որպեսզի իրենք հանձնեն ռուսերենը որպես օտար լեզու»,-ասաց տիկին Բալասանյանը:

Ինչ վերաբերում է բողոքարկումներին, ապա հենց քննասենյակում, եթե դիմորդին չի բավարարում հանձնաժողովի պատասխանը, նա կարող է հայտնել այդ մասին: