Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա դատարանի շենքի դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
9f937542a81e093a5edd87eebef6a0af

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների դատավարությունն այսօր հետաձգվեց` մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի և երիտասարդների պաշտպան Ստեփան Ոսկանյանի բացակայության պատճառով:

Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանն այսօր պետք է ընթերցեր մեղադրական ճառը և նշեր, թե ամբաստանյալի աթոռին հայտված երիտասարդներից ում քանի տարվա ազատազրկում է սպասվում:

Դատական հաջորդ նիստը կշարունակվի հուլիսի 11-ին:

Այս պահին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները ակցիա են անցկացնում «Սերժի կամակատար դատարան», «Ազատություն Տիգրանին», «Դատարանը ավազակապետի խաղալի՞ք» բովանդակությամբ պաստառներով և «Ազատություն Տիգրանին» վանկարկումներով:

Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ բախվելու և նրանց դիմադրություն ցույց տալու համար:

4 ակտիվիստներից միայն Տիգրան Առաքելյանի նկատմամբ է կալանքը ընտրվել որպես խափանման միջոց: