Ցանկացել են պայթեցնել Վարշավայի մարզադաշտը
Լեհաստանում կանխվել է սարսափելի ահաբեկչություն, որը պետք է տեղի ունենար Վարշավայի մարզադաշտում՝ Գերմանիայի և Իտալիայի ֆուտբոլային խաղի ժամանանակ։
Լեհ սահմանապահները Ուկրաինայի հետ սահմանային Բուգ գետի սահմանակետում մաքսանենգ ճանապարհով ներկրվող ծխախոտի տուփերի մեջ հայտնաբերել են պայթուցիկների 2 փաթեթ և մի բջջային հեռախոս՝ Վարշավայի մարզադաշտի նկարով։
Այստեղ, ինչպես հայտնի է, այսօր տեղի է ունենալու Евро-2012 ֆուտբոլի կիսաեզրափակիչ խաղը՝ Գերմանիայի և Իտալիայի հավաքանների միջև։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ լեհական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ հայտնաբերված առարկաները իրենցից որևէ վտանգ չեն ներկայացրել, սակայն ստեղծվել է ճգնաժամային կառավարական հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկան։
«Մենք արձանագրում ենք, որ Լեհաստանում մարդկանց անվտագությանը, կամ որևէ վայրին վտանգ չի սպառնում, սակայն այն փաստը, որ սա առաջին ահազանգն է, Евро-2012-ի ժամանակ սպասվող հնարավոր ահաբեկչության, որոշում է կայացվել հայտարարել առաջին աստիճանի ահազանգ՝ 4 բալանոց սանդղակից»,- ասել է Լեհաստանի Արտգործ նախարարության մամլո քարտուղար՝ Մալգոժատա Վոզնյակը։
Նրա խոսքերով, առաջին աստիճանի ահազանգը նշանակում է, որ պետական գերատեսչական բոլոր մակարդակներում անվտագության ծառայությունները բարձրագույն պատրաստակամ վիճակի են անցնում։