Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը

Հասարակություն
094a90a062570062b35ea61d75f6fcb7

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը Հայաստանում կանցկացվի հունիսի 29-ից:

Այն իրականացվում է Սերժ Սագսյանի բարձր հովանու ներքո` ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Փառատոնին մասնակցելու են սփյուռքահայ անհատ կատարողներ, երգչախմբային և պարի խմբեր, իսկ սեպտեմբերին առաջին անգամ մեր երկրում տեղի կունենա տեղի կունենա դուդուկի փառատոն:

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը հավաստեց, որ ամեն ինչ կարվի, որպեսզի փառատոնը դառնա Հայրենիք-Սփյուռք գործակցության լավագույն մշակութային կամուրջ: «...մենք մեր միասնությունն ենք ազդարարում: Հայրենիքի դռները բաց են բոլորի համար և մենք չենք կարող այն փակել ցանկացողների առաջ, բոլոր ցանկացողները կմասնակցեն փառատոնին: Փառատոնը չի վերածվելու մրցույթի, բոլոր մասնակիցներն էլ հաղթող են»,- շեշտեց Հ. Հակոբյանը և հավելեց, որ փառատոնի ժամանակ կլինեն Հայաստանի մասին լավագույն հավաքական համարները:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը հայտնեց, որ փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը 21:00, Երևանի Կասկադ համալիրում: Այն բաղկացած է երեք մասից` հանդիսավոր շքերթ, համերգային ծրագիր և հրավառություն: Հուլիսի 1-ից կսկսվեն պարախմբերի այցելությունները ՀՀ մարզեր և ԼՂՀ:

Ինչպես նշեց նախարար Հ.Հակոբյանը, փառատոնի այս տարվա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ «մասնակիցների թվի գրեթե կրկնակի ավելացմամբ (անցել է 1700-ի շեմը) նվազել է օգտագործվելիք գումարի չափը։

Փառատոնն իրականացնող ստեղծագործական անձնակազմի գեղարվեստական ղեկավարներն են Կարեն Գևորգյանը, Գրիգոր Հարոյանը, Լիլիթ Դանիելյանը և Գևորգ Դաբաղյանը: