A
A
Օձը խայթել է
Այսօր առավոտյան՝ ժամը 08.00-ին, Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Նոր Ամանոս գյուղի բնակիչ 59 -ամյա Տարոն Թովմասյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Իսկ երեկ դեղորայքային թունավորումով Արթիկի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Սարալանջ գյուղի բնակչուհի`20-ամյա Անահիտ Ալեքսանյանը։ Նա խմել էր Կոլոսիտին։
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: