Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննական խառնաշփոթ. նոր դավադրություն

Հասարակություն
ede9a8c3124b52d1351456e4970d93b5

Դիմորդների ծնողները կասկածներն ունեն, որ կրթության նախարարությունը մեծ դավադրություն է ծրագրում քննությունը հանձնող դիմորդների դեմ։ Ա1+-ի հետ զրույցում նրանք ասացին, որ այս տարի «զարմանալի շատ են լիկվիդ ստացածները՝ ամեն առարկայից 300-350 հոգի»։

Արուսյակ Ղամբարյանը, որը խոսում էր ծնողների անունից, ասաց, որ «լիկվիդ մնացել են նրանք, որոնց ուզում են ամենաբարձր գնահատականները դնել»։ Ի դեպ, դժգոհություններից մյուսն այն է, որ անգլերենի թեսթերը վերցրել են Հայաստանի ամերիկյան համալսարանի քննական թեսթերից, որտեղ կա, ասենք, այսպիսի հարց. «Կոլոմբոսը հայտնաբերեց Ամերիկան, որի ժամանակ արշավախումբը հիմնականում զոհվեց. Այստեղ ո՞րն է էականը»։