Չինաստանը խստացնում է ինտերնետ- գրաքննությունը
Չինաստանի իշխանությունները արգելափակել են մուտքը դեպի Bloomberg-ին պատկանող կայքերն այն բանից հետո, երբ նրանցից մեկում նախկին նախագահ Սի Ցզինլինի հարազատների ունեցվածքի մասին տվյալներ էին հրապարակվել։ Այս մասին տեղեկացրել է BBC-ն։
Համարվում է, որ հենց Սի Ցզինլին է դառնալու երկրի նախագահը։
Bloomberg-ի կայքերից մեկում հրապարակվել է նախկին նախագահի բարեկամներին պատկանող տեխնոլոգիական ընկերությունների արտադրության հետ կապված ներդրումներից, հանքարդյունաբերության հազվագյուտ հանքանյութերից ստացված եկամուտների և բիզնեսի այլ տեսակներից ստացվող մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարների եկամտի մասին տեղեկատվություն։
Սա Չինաստանում կայքի արգելափակման առաջին դեպքը չէ ։ Իշխանությունները արգելանք են դրել այնպիսի հայտնի կայքերի վրա, ինչպիսիք են՝ YouTube, Twitter, Facebook և Foursquare կայքերը։ Հիմնականում արգելափակման առիթ են հանդիսացել CNN International-ի և BBC World News-ի՝ Չինաստանի իշխանություններին հուզող թեմաների մասին մեկնաբանությունները։