A
A
Գնացքը բախվել է միկրոավտոբուսին
Թուրքիայում այսօր՝ հունիսի 30-ին միմյանց են բախվել միկրոավտոբուսն ու բեռնատար գնացքը։
Էսկիշեխերից դեպի Ստամբուլ ուղևորվող գնացքը երկաթգծի անցման կետում բախվել է գծերն անցնող, մարդկանցով լի միկրոավտոբուսին։
«Ջիհան» կայքը զոհերի մասին հստակ տեղեկություն չի հաղորդում, միայն նշում է, որ դեպքի վայրում մեծ թվով շտապօգնության մեքենաներ են գտնվում։