Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի վերջը սկսել է ԱՄՆ-ից

Հասարակություն
dc5f2cf60da4785b06cb974229641083

Այսօր գիշերը ԱՄՆ - ի մայրաքաղաք Վաշինգտոնում և հարևան Վիրջինիա ու Մելիլենդ նահանգներում բնակիչները հայտվել են հորդառատ անձրևի ու փոթորկի գերության մեջ։

Սելավը, 36 մ/վ ուժգնությամբ քամին, որոտն ու կայծակը եղանակային կտրուկ փոփոխության են ենթարկել ռեկորդային շոգը հունիսի վերջին օրը ։ Այդ օրը վաշինգտոնում գրանցվել էր 1930 թվականից հետո օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ 42, տեղեկացնում է TCN-ը։

Բնության տարերքի հետևանքով առանց էլեկտրաէներգիայի են մնացել ավելի քան 1,5 մլն տներ։ Քամին տապալել է բազմաթիվ հաստաբուն ծառեր, քանդել տների տանիքներ, բազմաթիվ մեքենաներ էլ տուժել են ծառերից և տանիքներից պոկված բեկորներից։

Տարերքը նաև մարդկային սթրեսների պատճառ է դարձել։ Սաստիկ քամուց աղբանոցի վերածված՝ անլույս քաղաքները , փողոցներն ի վար հոսող գետ հիշեցնող սելավը վախեցրել է մարդկանց։

Ականատեսների վկայությամբ՝ իրենց թվացել է, թե աշխարհի վերջն է դա։