Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեց երկօրյա սեմինարը՝ լրագրողների համար

Հասարակություն

Այսօր Աղվերանում մեկնարկեց զրպարտությանն և վիրավորանքին առնչվող վեճերի արտադատական կարգավորմանը նվիրված լրագրողների և իրավաբանների համար կազմակերպված երկօրյա սեմինարը։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոնիե կողմից կազմակերպված այս միջոցառումը նպատակ ունի տեղեկացնել լրագրողներին և իրավաբաններին Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) աշխատանքի մասին` որպես այլընտրանքային մարմին, որը կարող է լուծել լրատվամիջոցներին առնչվող վեճերը: Խորհուրդը հիմնադրվել է 2011թ.-ի մայիսին` ի պատասխան մամուլի դեմ զրպարտության հայցերով դատավարությունների թվի զգալի աճի:

«Թեև քաղաքացիական հասարակության զեկույցները ցույց են տալիս այս տարվա դրությամբ զրպարտության և վիրավորանքի հայցերի թվի զգալի նվազում, կարևոր է, որ տեղական և միջազգային կազմակերպությունները շարունակեն հետևել իրավիճակին և խթանել իրավիճակի բարելավումը այս ոլորտումե, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը:


«Ինֆորմացիայի ազատության կենտրոնիե ղեկավար և Խորհրդի հիմնադիր անդամ Շուշան Դոյդոյանը հավելեց. «Տեղեկատվական վեճերի խորհուրդն արձագանքում է, երբ մամուլի ազատության հետ կապված խնդրահարույց իրավական հարցեր են ծագում, ինչպես դա եղավ Վճռաբեկ դատարանի` լրատվական աղբյուրների սահմանման որոշման դեպքում: Խորհրդի որոշումները կարող են նաև ունենալ կանխարգելիչ ազդեցություն, երբ վեճի կողմերը փորձում են վեճը կարգավորել առանց դատարանի միջամտությանե:

Սեմինարի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն Խորհրդի կողմից մշակված կարծիքները, ինչպես նաև վերլուծել զրպարտության և վիրավորանքին վերաբերող դատական հայցերը: