A
A
Սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին ժամանակ առ ժամանակ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում կդիտվեն ինտենսիվ անձրևներ և կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-4-ը կբարձրանա 3-5 աստիճանով: