Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքար»-ում իրավիճակը հանդարտ է (տեսանյութ)

Հասարակություն
0546846dcc34e37a65f2d8c109d11659

«Հարսնաքար»-ի մոտ հունիսի 17-ին Հարսնաքար համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի հիշատակին նվիրված   մոմավառության և բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը հեռացավ՝ վաղը ժամը 13-ին Սերժ Սարգսյանի  նստավայրի մոտ ակցիան շարունակելու պայմանով:

Քիչ առաջ «Հարսնաքար»-ում տեղի ունեցեղ հարսանեկան արարողության մասնակիցները հեռացան համալիրից, հեռանում են նաև կարմիր բերետավորներն ու ոստիկանները:

Բարձրաստիճան պաշտոնյաները՝Ռ.Մելքոնյանը և Վ.Օսիպյանը փորձում են հանդարտեցնել Հարսնաքարում իրենց բողոքի ձայնը բարձնացնող ակցիայի մի խումբ մասնակիցներին:

«Ա1+»-ի այն հարցին, թե ինչու էին կարմիր բերետավորները ու ոստիկանները հրում լրագրողներին Ռոբերտ Մելքոնյանը պատասխանեց. «Մենք չէինք հրում, օրինականություն էինք հաստատում»:

Հարսաքարի պատերին կարելի է տեսնել հետևյալ բովանդակությամբ գրություններ՝ «Օլիգարխ», «Հանցագործ», «Հանցաքար»,  «Չեք մարսելու»: Համալիրի պատերի ողջ երկայնքով շարունակում են վառվել  մոմերը:

Այստեղ էին նաև Վահե Ավետյանի կոլեգաները. «Նա հիանալի մարդ էր, հիանալի բժիշկ, նա անգամ վճարում էր այն զինծառայողների  փոխարեն, ովքեր իրենց համար դեղորայք գնելու գումար չունեին:Փրկել է բազմաթիվ մարդկանց կյանք»:

Նրանք ցավով նշեցին, որ երբ Վահեին հիվանդանոց բերեցին նա պարզապես անճանաչելի էր: