Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոս Անջելեսում հարգել են Վահե Ավետյանի հիշատակը

Հասարակություն
e5dd15fb7ca6080176b4ea1ee0845569

Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները հարգել են Վահե Ավետյանի հիշատակը, եւ պահանջել են խստագույնս պատժել բոլոր մեղավորներին:

Հունիսի 30-ին, առավոտյան 11-ին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանի առջեւ տեղի ունենացավ բողոքի ձեռնարկ: Հավաքված տասնյակ ամերիկահայեր դատապարտեցին հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպը, որի զոհ դարձավ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր, 32 ամյա Վահե Ավետյանը:

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանի առաջ հավաքվածները ցավակցել են Վահե Ավետյանի ընտանիքին ու հարազատներին: Նրանք ծաղիկներ են դրել եւ մոմ վառել Վահե Ավետյանի հիշատակին: