A
A
Փորձել է պայթեցնել «Հարսնաքար»-ը
Այսօր ժամը 2:15-ի սահմաններում փոխգնդապետի հագուստով մեկը հարուստ զինամթերքով մտել է «Հարսնաքար» ռեստորանային համալիր և ասել, որ կփայթեցնի այն: Զինամթերքում եղել են մոտ 600 գրամ տրոտիլ, նռնակներ, փամփուշտներ, դանակ և բջջային հեռախոս:
«Հարսնաքար»-ը փայթեցնել փորձող փոխգնդապետը ըստ լրատվամիջոցների 39-ամյա Վարդան Սամվելյանն է:
Վերջինս իր սպառնալիքները չի իրականացրել, փոխարենը հանձնվել է ոստիկանությանը սպառնալիքները հնչեցնելուց 3 ժամ անց:
Ոստիկանության լրատվության պետ Աշոտ Ահարոնյանը «Ա1+»-ին հայտնեց, որ գործն ուղարկվել է ՊՆ քննչական ծառայություն: