Իրավիճակը լարված է
Այս պահին ակցիայի մասնակիցները փորձում են անցնել Ս.Սարգսյանի նստավայրի մայթը: Նրանք բանակցություններ են վարում ոստիկանների հետ, որպեսզի վերջիններս նրանց թույլ տան նստավայրի մայթից իրենց պաստառները վեր բարձրացնեն և մեկ րոպե լռությամբ հարգեն Վահե Ավետյանի հիշատակը:Պաստառների վրա գրված է «Վահե Ավետյանը մենք ենք», «Վահե Ավետյանը ես եմ»:
Ոստիկանների չեն թողնում մոտենալ նստավայրին, մասնակիցները բղավում են «Բացեք ճանապարհը»:Ոստիկանները հորդորում են մասնակիցներին չխախտել հասարակական կարգը, երթևեկությունը և փողոցն անցնել հետիոտի համար թույլատրված անցուղով:
Ակցիայի մասնակիցները Բաղրամյան փողոցի մեջտեղում կանգնած վանկարկում էին «Ամոթ», «Մարդասպան»:
Այս պահին մի քանի տասնյակ մահակներով և վահաններով զինված ոստիկաններ կենդանի պատ են կազմել, իսկ նրանց դիմաց ակցիայի մասնակիցներն են: Նրանք պահանջում են պատժել ըստ իրենց իրական մեղավորին՝ Ռուբեն Հայրապետյանին: Նրանք վանկարկում եմ «Սերժիկ հեռացիր»:
Այստեղ է նաև Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը՝ համազգեստով:Նշենք, որ երեկ Հարսնաքար ռեստորանային համալիրի դիմաց մոմավառությամբ ուղեկցվող բողոքի ակցիայի ժամանակ նա առանց համազգեստի էր:
Բողոքի ակցիայի մասնակիցները Ս.Սարգսյանի նստավայրի մայթով երթով իջնում են ներքև:
Մասնակիցները իրենց բողոքի ակցիան շարունակում են Ազգային Ժողովի դիմաց՝ վանկարկելով «Նեմեց մարդասպան», «Սերժիկ մարդասպան», «Նեմեց հեռացիր»: Ելույթ ունեցավ Վարդգես Գասպարին, որը հայտարարեց.«Մենք ականատես ենք, որ ոստիկանությունը չի կատարում իր գործառույթները»:
Ակցիայի մասնակիցները կոչ արեցին ներկաներին, որ այսօր ժամը 18:00-ին հավաքվեն Ազատության հրապարակում ՝մասնակցելու բժիշկ Վահե Ավետյանի հոգեհանգստին, իսկ վաղը հուղարկավորության արարողությանը: