Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շոգեքարշը հարվածել է 49–ամյա կնոջը (տեսանյութ)

Հասարակություն
7e152bcb8367c6e531968d83eb47d11f

Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 14:30-ին Ալավերդու Թումանյան փողոցում երկաթգծի՝ «Լաչինի միջանցք» կոչվող շուկային հարակից հատվածում շոգեքարշը հարվածել է Մեծ Այրում գյուղի բնակիչ, 49-ամյա Նելլի Աբրամովային, ով տեղում մահացել է:

Նրա հետ է եղել որդին՝ 26-ամյա Արսենը։ Տղան պատմում է, որ ինքը նկատել է շոգեքարշի մոտենալն ու գոռալով՝ փորձել է կանգնեցնել մորը։ Սակայն վերջինս անցել է երկաթգծի վրայով։ Շոգեքարշը հարվածել է Աբրամովային եւ անցել վրայով՝ մարմինը բաժանելով երկու մասի։

Դեպքից րոպեներ անց Թումանյան փողոցի վերոնշյալ հատված է ժամանել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ Թումանյանի ոստիկանության պետ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ։ Շոգեքարշը վարել է Սանահին կայարանի մեքենավար 52-ամյա Սամվել Լալայանը, իսկ նրա հետ է եղել նրա օգնականը՝ Կարեն Թամազյանը: Շոգեքարշը Այրում կայարանից դեպի Սանահին կայարան էր մեկնում:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 241 հոդվածի 2-րդ մասի (երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: