Փոխանցեցին քաղաքապետին
Ի պաշտպանություն Նանսենի թանգարանի կառուցման նախաձեռնող խմբի հայտարարությունը.
«Մենք` Նոր Նորքի բնակիչներս, մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի քաղաքապետին էինք փոխանցել մեր թաղամասի շուրջ 1000 բնակչի ստորագրություններով դիմում, որով մեր զորակցությունը և հասարակական աջակցությունն էինք հայտնել ի պաշտպանություն Նոր Նորքի 1-ին զանգվածում մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի կառուցմանը:
Դիմումը հանձնելիս մենք նաև տեղեկացրել էինք, որ ի պաշտպանություն թանգարանի կառուցման ստորագրահավաքը շարունակվելու է և առաջիկայում ներկայացնելու ենք ստորագրահավաքի նոր փաթեթ, որով ևս մեկ անգամ հավաստելու ենք մեր հաստատակամությունը և աջակցությունը թանգարանի կառուցման հրաշալի նախաձեռնությանը:
Տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան Երևանի քաղաքապետին ենք փոխանցել այս կարճ ժամանակահատվածում իրենց ստորագրությունները և տվյալները հայտնած ևս 1063 քաղաքացիների ստորագրահավաքի 2-րդ փաթեթը»: