Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արջը հորթ է հոշոտել

Հասարակություն
7f38893423066a9da6cc11f438de5d01

ԱԻՆ փրկարարարան ծառայությունը հուլիսի 2-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 01.00-ի սահմաններում արջը կոտրել է Վայոց ձորի Ելփին գյուղի բնակիչներ Ա. Թովմասյանի և Վ. Բադալյանի բերքատու ծառերը և հոշոտել Վ. Բադալյանին պատկանող հորթը:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանը և Ոստիկանության մարզային վարչությունը:

Գնացքի տակ ընկել, մահացել է

Հուլիսի 2-ին տեղեություն է ստացվել, որ ժամը 14.25-ին Լոռու մարզի Ալավերդիի Թումանյան փողոցում՝ «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մոտ (Ալավերդի-Սանահին վազորդի «T8» կետ), հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս, գնացքի տակ է ընկել Մեծ Այրում գյուղի բնակչուհի` 1963 թ. ծնված Նելլի Աբրահամովան և տեղում մահացել:

Սանհանգույցում հայտնաբերվել է դի

Նույն օրը ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան 8 շենքի 41-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Սանհանգույցում հայտնաբերել են 1958 թ. ծնված Սարգիս Մատինյանի դին և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Հրդեհ բնակարանում

Այսօր ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բադալ Մուրադյան 1 շենքի 4-րդ բնակարանում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, hրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկների ուղեկցությամբ:
Հրշեջ-փրկարարները ծխապատ բնակարանից տարահանել են 1924 թ. ծնված Ն. Խաչիկյանին և 1960 թ. ծնված Ա. Հակոբյանին: Վերջիններս, տեղում ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.48-ին:

Թունավորում

Հուլիսի 2-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.18-ին թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի 16 շենքի 31-րդ բնակարանի բնակիչ` 1957 թ. ծնված Հրանտ Ղազարյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Այրվել է գույքով ննջասենյակը` 20 քմ, ջերմահարվել է նախամուտքը` 10 քմ:

Մեքենաներն այրվել են

Հուլիսի 2-ին, ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.52-ին, մարվել` 17.03-ին:
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2102» մակնիշի 65 LL 768 պ/հ ավտոմեքենան:

Այսօր ժամը 01.35-ին էլ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձորի Բագրատունյաց փողոցում՝ նախկին նավթամթերքի բազայի մոտ, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, մարվել՝ 02.07-ին:
Ամբողջությամբ այրվել է «Տոյոտա» մակնիշի 36 SL 580 պ/հ միկրոավ¬տո¬բու¬սը:

Վնասվել է խմելու ջրի խողովակը

Հուլիսի 3-ին, Ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի Լերմոնտովի 56 տանը հարակից դիտահորում վնասվել է խմելու ջրի խողովակը և ջրալցվել շրջակա տարածքը: Ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է դիտահորից (2,5 մ) իրականացնել ջրահեռացման աշխատանքներ և փակել փականը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ և ժամը 02.31-ին փակել փականը: