A
A
Զինամթերք՝ շենքի տանիքում
Այսօր ժամը 9.30-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի զինամթերք, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը: Հանգամանքները պարզվում են:
Հայտնում են ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից