Արփայի հունը փակել են (տեսանյութ)
Առավոտյան ահազանգ ստացվեց Ջերմուկից, որ կիրակի օրը ՀԷԿ կառուցող մարդիկ բերել են ծանր տեխնիկա և արդեն Արփայի հունը փակել են: Երկու շաբաթ առաջ "Ջերմուկի զարգացման կենտրոն" ՀԿ-ն պաշտոնապես գրել է բնապահպանության նախարարությանը և ոչ մի պատասխան մինչ այս պահը չի ստացվել:
Բնապահպանության նախարարության թեժ գծից պատասխանել են` դիմեք ջրային ռեսուրսների կադաստր:
Բնապահպանների հարցը ուղղված նախարարության թեժ գծին հետեւյալն էր` ի՞նչ ընկերություն է այդ տարածքում գործունեություն ծավալում, Կեչուտի ջրամբարից վերև գտնվող Արփա գետի տարածքը մտնում է ջրաբանական արգելավայրի տարածքի մեջ, որը կազմում է 17 հազար հեկտար, որտե՞ղ են իրավական հիմքերը, իրականացվե՞լ է հասարակական լսումներ, ջերմուկցիներն այս մասին ոչինչ չգիտեն:
Ջրային ռեսուրսների կադաստրում հայտնել են, որ պաշտոնապես դիմեք մենք կպատասխանենք. դե երևի ունեն իրավունք ու թույլտվություն, որ նման գործունեություն են ծավալում:
ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Վայոց Ձորի տարածքային բաժնի պետ` Վահիկ Գրիգորյանը անհանգստացած բնապահպաններին ասել է, որ.
«Կազմակերպության անունը չեմ հիշում այնքան շատ են, իրենք 5 տարի առաջ են այս ծրագիրը ունեցել, պարզապես հիմա են իրականացնում, իսկ ջրաբանական արգելոցի տարածքում դա չի գտնվում, ջրաբանական արգելոցի տարածքը դրանից վերև ավարտվում է»:
Նույն հարցերը բնապահպանները ուղղել են նաեւ նրան, ե( պարոն Գրիգորյանը խոստացել է զանգահարել, և այդ հարցերին պատասխանել: «Իսկ մինչ այդ Արփայի հոնը փակվում է...»,- ահազանգում են բնապահպաններն՝ ներկայացնելով հետեւյալ տեսանյութը.