Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինը տեղում մահացել է

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Հուլիսի 2-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած «շտապօգնության» բրիգադը Ալավերդի քաղաքի «Հայպեչ» երկաթուղային գծանցում հայտնաբերել է Տաշիր քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Նելյա Աբրամովայի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1950 թ. ծնված Սամվել Լ.-ի և 1980 թ. ծնված Կարեն Թ.-ի վարած «ՎԼԻՕ 825» էլեկտրաքարշը Թումանյան փողոցով անցնող երկաթուղային ուղու 2609 կ/մ-ի 8-րդ պիկետում հարվածել է Ն. Աբրամովային, որը տեղում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Կատարվում է քննություն:

4 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Նույն օրը ժամը 04.30-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտ գտնվող ավտոտնակին, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթերի արդյունքում վիրավորներ կան

Հուլիսի 2-ին, ժամը 08.40-ին, «Մերսեդես Ե-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարյան փողոցի թիվ 29 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նույն օրը ժամը 10.30-ին, «Դեյու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աթենքի փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Իսկ ժամը 18.30-ին, Իսակովի պողոտայում «Մերսեդես-180» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-523»-ի: «ԲՄՎ-523»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ժամը 12.30-ի սահմաններում էլ «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Պռոշյան գյուղի հատվածում, հուլիսի 2-ին, ժամը 20.15-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նույն օրը ժամը 03.00-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 331-րդ կմ-ին «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Իսկ այսօր ժամը 00.40-ին, Աթենքի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել պատին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: