Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկչությունների շարք՝ Իրաքում

Հասարակություն
2d4405d834ba56761ed2cdeba98fa0cf

Իրաքում այսօր մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել են ավելի քան 60 խաղաղ բնակիչներ, ևս տասնյակ իրաքցիներ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ահաբեկչություններից մեկը տեղի է ունեցել, Բաղդադից 180 կմ դեպի հարավ ընկած, Էդ-Դիվանի քաղաքի՝ կենտրոնական շուկայում։ Ահաբեկիչները պայթեցրել են շուկայի մոտ կայանված ականապատ ավտոբուսը։ 20 մարդ զոհվել, 30-նն էլ վիրավորվել են։

Երկու պայթուցիկ սարքեր են գործի դրվել Քերբել քաղաքի արվարձաններում։ Առաջինը կրկին պայթել է մարդաշատ շուկայում և երբ դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մեքենան, ահաբեկիչները գործի են դրել երկրորդ պայթուցիկը։

10-ը մարդ էլ այստեղ է զոհվել, իսկ 40-ից ավելի մարդիկ էլ վիրավորվել են, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։

Վերջին ժամանակներում ահաբեկչություններն ու բռնությունը Իրաքում շատացել է։ Միայն հունիս ամսին ահաբեկչական հարձակումներից և ռազմատենչ ոտնձգություններից զոհվել է ավելի քան 280 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ էլ վիրավորվել են։

Անցյալ ամիս ահաբեկիչների հիմնական թիրախը շիիթներն ու ուխտագնացներն էին։