Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երվանդ Քոչարը՝ 4D-ի հիմնադիր

Հասարակություն
93c3ea2612d847e289632ac1c3222e5d

«Այսօր խոսում ենք Երվանդ Քոչարի մասին, բայց այդ պրիզմայի միջով պիտի տեսնել նաև մյուս արվեստագետներին, որոնք չեն պրոպագանդվում»: Այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը, որը այսօր ներկայացրեց իր հեղինակած ֆիլմը։ Այն նվիրված է իր հորը՝ նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարին։ Ըստ ֆիլմի հեղինակի՝ հայազգի մեծանուն արվեստագետները մոռացվում են։

Ռուբեն Քոչարի 16 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է Երվանդ Քոչարի համաշխարհային արվեստում ունեցած հայտնագործության մասին, նա ստեղծագործել է ոչ միայն 3D, այլ ավելի ուշ նաև՝ 4D տարածական մտածողությամբ:

Ռեժիսորը կարծում է, որ ընդհանրապես հարկավոր է ֆիլմեր նկարահանել ու ներկայացնել մեր ազգի բոլոր մեծերի գործերը: «Կարելի է ասել՝ մեզանից շատ քչերն են ճանաչում Քոչարի արվեստի սահմանները: Օտարները եկել մեր աչքն են խոթում 3D ֆորմատով արված նորությունները, մինչդեռ Քոչարը այդ սկզբունքով ստեղծագործում Էր դեռևս 1927թ-ին»,- նկատեց Ռուբեն Քոչարը:
Ըստ նրա՝ Երվանդ Քոչարի տարածանկարը «ArtMonaco-Expo 2012» համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակին, այն դարձել է ցուցահանդեսի խորհրդանիշը և պատկերվել ցուցահանդեսը գովազդող բոլոր ազդագրերին:

Ի դեպ, նախանցյալ տարի այս պատվին էր արժանացել Պիկասոյի, իսկ անցյալ տարի Մարգրիտի գործերը: