Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհը փակվեց (տեսանյութ)

Հասարակություն
e52bfe06477b01fd398afa4ee9c11c77

Մյասնիկյան պողոտայի բնակիչ Սամվել Աբրահամյանը իր մեքենայով այսօր փակեց ճանապարհը՝ այս կերպ իր բողոքն էր արտահայտնում՝ տարածքի միակ ոտքի ճանապարհելը փակելու դեմ: Ճանապարհը մոտ 60 ընտանիքի համար կանգառ տանող միակ ուղին էր:

Բնակիչների բողոքի ակցիային միջամտող ոստիկանները, նրանց համոզում էին չխոչընդոտել երթեւեկությանը:

«Բոլորս էլ ուզում ենք տանից դուրս գալ եւ միանգամից անցնել, դա չի լինի»,- ասաց Նոր Նորքի ոստիկանության ծառայության գծով պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը։

Մինչեւ ոստիկանները կարգի էին հրավիրում բնակիչներին, նրանք իրենց բողոքն էին արտահայտում։

«Փակեցին վրայով են անցնելու, մարդիկ ընկնեն մեռնեն»,- ասաց Մերուժան Պողոսյանը։

Միակ գետնանցումը գտնվում է Երեւանի կենդանաբանական այգու մոտ, որ բնակելի տներից 350 մետր հեռավորության վրա է։ Այս հատվածը դժվարանցանելի է հատկապես ձմռանը։


Բազմաթվ ոստիկաններով դեպքի վայր ժամանած Նոր Նորքի ոստիկանության ծառայության գծով պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը բնակիչներին օրինակ ծառայելու համար ցույց տվեց, թե ինչպես է ինքը բավական երկար ճանապարհ կտրում, դիմացին մայթին կայանված իր մեքենային հասնելու համար:

Նա մեկ այլ ոստիկանական մեքենայով ստիպված էր հասնել Աբովյան պուրակ, այնտեղ պտույտ տալ եւ կրկին հասնել Մյասնիկյան պողոտայի դիմացի մայթ:

«Մենք ի՞նչ անենք, մեքենա կանգնեցնենք, ասենք մեզ պտտացրեք այնտեղ խնդրում ենք հա՞»,- եզրափակեց Վարդան Աբրահամյանը։