Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաշմանդամը չի ամաչում իր հաշմանդամ լինելուց» (տեսանյութ)

Հասարակություն
c712215f3a220288fa34679368411c20

Մոտ 100 հաշմանդամ երեխաներ այս ամառ իրենց հանգիստը կանցկացնեն Սևանա լճի ափին։ Այսինքն՝ 23 տարվա ավանդույթը չի խախտվի։ «Առաջին, երկրորդ հերթափոխով մենք ներգրավելու ենք 5-15 տարեկան երեխաների, երրորդ հերթափոխում կներգրավվեն ավելի բարձր տարիքի՝ մինչև 20-22 տարեկան հաշմանդամ երիտասարդներ»,-նշեց հաշմանդամների «Փյունիկ» միության ղեկավար Հակոբ Աբրահամյանը։

Թեև այսօրվա հանդիպման թեման հաշմանդամների հանգիստը կազմակերպելուն էր նվիրված, սակայն, օգտվելով առիթից, «Փյունիկ»-ի նախագահը մեկ անգամ ևս ահազանգեց՝ հաշմանադամություն ունեցող մարդիկ Հայաստանում դեռ չեն կարողանում լիարժեք ինտեգրվել հասարակության մեջ։ Ըստ նրա՝ ամենից առաջնայինը միջավայրի, տրանսպորտի անմատչելիության խնդիրներն են։

Ի դեպ, հաշմանդամներն առաջին հերթին իրենք են փորձում հաղթահարել առկա խնդիրները՝ տարբեր ծրագրերի միջոցով:

Շուրջ երեք հազար հաշմանդամների ծառայություն մատուցող «Փյունիկ» հաշմանդամների միության ղեկավարը խոսեց վերջին քսանամյակի ընթացքում իրենք ամենամեծ ձեռքբերման մասին. «Հաշմանդամը չի ամաչում իր հաշմանդամ լինելուց»։