Հյուսիսային Կորեան ուզում է դառնալ Հարավային
Հյուսիսային Կորեայի երիտասարդ նախագահ Կիմ Չեն Ինը որոշել է փոխել մարդկանց կարծիքը Կորեայի մասին, որպես հետամնաց պահպանողական-ավանդական ու փակ երկրի։ Այս մասին հայտնել են չինական ԶԼՄ-ները։
Առաջին փոփոխությունը կորեացի կանայք են զգացել։ Նրանց, առօրյա կյանքում, թույլատրվել է կրել ջինսե և սովորական տաբատներ՝ ավանդական կիսաշրջազգեստների և ազգային շրջազգեստների փոխարեն։ Թույլատրվել է հագնել վերջին ժամանակներում մոդայիկ դարձած պլատֆորմով կոշիկներ և անգամ ականջօղեր կրել։
Երիտասարդ Կիմը չի մոռացել նաև բնակչության ժամանցի մասին։ Նա բազմաթիվ զբոսայգիներ է այցելել և հրաման է տվել ժամանակակից տեսք տալ նրանց։ Մեծերի և փոքրերի համար կարուսելներ տեղադրել, ինչպես նաև անվճար դարձնել մանուկների մուտքը՝ ժամանցային և կենդանաբանական այգիներ։
Ըստ ԶԼՄ-ների, արդեն նկատելի են բազմաթիվ մարդկանց ձեռքում հայտնված բջջային հեռախոսները, ինչպես նաև այգիներում և արագ սննդի կետերում տեղադրված հեռախոսները։
Իսկ ահա արագ սննդի՝ համբուրգերի վաճառքի թույլտվությունը, նախագահի թերևս՝ ամենակրեատիվ որոշումներից է, քանի որ այն Հյուսիսային Կորեայում համարվել է «շատ եվրոպամետ» ուտելիք, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։