Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջուր չի լինի

Հասարակություն
17a01a20b0575c86f1c1b59c2dd6e3d1

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լևոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 42 և Հալաբյան փողոցի 35, 37, 39 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

«Երևան Ջուր» ընկերությունը նաեւ տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 9-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Մայիսի 9, Մանթաշյան, Մանանդյան, Չեխով, Արագածի, Եղբայրության, Մուսայելյան, Մհեր Մկրտչյան, Պատկանյան, Օդեսայի, Ֆրունզեի, Եղ.Թադևոսյան, Արշակունյաց, Ղարիբջանյան, Բագրատունյաց, Արին-Բերդի և Շահամիրյանների փողոցների, Մասիսի փողոցի ու նրբանցքների, Եռանկյունի թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՙ