Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատաղած ցուլ ֆուտբոլի դաշտում

Հասարակություն
7229bc066c7978ae5b4a5015afd0074b

Հուլիսի 03-ին, Ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում՝ թիվ 199 դպրոցի ֆուտբոլի դաշտում, հայտնվել է կատաղած ցուլ:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» ծառայության աշխատակիցը և կենդանաբանական այգու փոխտնօրենը:

Կենդանաբանական այգու հատուկ մասնագետի կողմից կենդանին քնեցվել և տեղա¬փոխվել է տիրոջ անասնագոմ: