Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժիշկների վիճակը բավարար է

Հասարակություն
3744c404800db667704725f3d185f9e9

Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապտյանի մանդատից հրաժարվելը նրա կուսակիցները գնահատում են դրական։ «Ռուբեն Հայրապետյանի քայլը ցույց է տալիս, որ ամեն ինչ չէ, որ նախարարական պորտֆելով եւ մանդատով է որոշվում մեր երկրում ու կյանքում»,-ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Ռուբեն Հայրապետյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին հայտարարեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում իր թիկնապահների կողմից դաժան ծեծի հետեւանքով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան առիթով բարձրացված բողոքի ալիքից հետո միայն։

Առողջապահության նախարարար Դերենիկ Դումանյանն այսօր խոստովանեց. «Շատ ժամանակ նույնիսկ բժշկությունն է անզոր»։

Ծեծի ենթարկված մյուս ռազմական բժիշկներ միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի եւ կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանի առողջական վիճակը առողջապահության նախարարը բավարար է գնահատում. «Ընդամենը երեկ չէ առաջին օրն եմ տեսել նրանց։ Կարծում եմ, որ դեռ պետք է գտնվեն հսկողության տակ»։