Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարարվեստի օրեր»-ը Աշնակ գյուղում

Հասարակություն
68fde16842fc7f1367125548df37a413

Հուլիսի 5-ին, ժ. 19:00 կմասնակցի Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում «Իմ Հայաստան» փառատոնի «Պարարվեստի օրեր»-ի շրջանակներում կազմակերպվելու է բացօթյա համերգ, որին կմասնակցի նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Համերգը մշակութային տոն է լինելու մարզի բնակիչների համար, որի ընթացքում նախատեսվում է նաեւ ֆլեշմոբ (կմասնակցեն մեծ թվով մարդիկ):

Ելույթներով հանդես կգան պարային խմբեր Ուկրաինայից` «Արմենիա» (24 հոգի), ՌԴ-ից` «Հայասա» (23 հոգի) եւ «Արտույտ» (16), Լիտվայից` «Հայրենիք» (7 հոգի), Սիրիայից` «Անդրանիկ» (25 հոգի), Թուրքիայից` «Մարալ» (37 հոգի), Նիժնի Նովգորոդից` «Նաիրի» (10 հոգի), Վրաստանից` «Վաչյան» (25 հոգի) եւ «Անի» (30 հոգի), Իրանից` «Կռունկ» (12 հոգի):

Փառատոնի նպատակներն ու խնդիրներն են Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը, համագոր¬ծակ¬ցության նոր ձևաչափերի ձևավորմանն աջակցելը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարելը, ժամանակակից հայ արվեստի զարգացմանն ու գովազդմանն օժանդակելը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը: