A
A
«Չենք լռելու»-ն նոր սոցիալական գովազդ է ներկայացրել (տեսանյութ)
Բանակում տիրող արժեհամակարգի պատճառով բազմաթիվ զինվորներ կորցնում են իրենց ուրույն դիմագիծը` փորձելով չտարբերվել մեծամասնությունից: Դրա հետևանքով բանակից հետո հաճախ կյանք են վերադառնում մոխրագույն զանգվածի մաս դարձած բազմաթիվ երիտասարդներ:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից պատրաստված հերթական սոցիալական հոլովակը՝ «Զինվոր, չձուլվես երբեք», նվիրված է այս խնդրին: Տեսանյութում իր զորացրման օրը նկարահանվել է արդեն նախկին ժամկետային զինծառայող Արամ Փարսադանյանը: